Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով Իտալիային հաղթելը:
«Ինձ համար դեռ բարդ է խոսել: Վերջապես մեզ հաջողվեց հաղթել Իտալիային, այն էլ այս փուլում: 11- մետրանոց հարվածաշարում իսկական դրամա էր: Դեռ չեմ տեսել, որ ֆուտբոլիստներն այսքան շատ վրիպեն. դա դեռ երկար կհիշվի»,- Նոյերի խոսքը մեջբերում է «bild»-ը: